Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանություններից ազատվելու բանաձեւը. Խաչիկ Գալստյանը այն ներկայացրել է բանտից հղված ուղերձում

Փետրվար 04,2026 23:35 Share

«Արտաքին աշխարհից կտրված վիճակում, երբ ուղեղդ ազատ է ամեն տեսակ տեղեկատվական աղբից և աղմուկից՝ ավելի պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը, ընդ որում՝ խնդիրը ընդդիմադիր դաշտում է, որը հնարավորինս պետք է պարզեցնել, որպեսզի ընտրողը մաքսիմալ հեշտ կողմնորոշվի իր քաղաքական նախընտրության մեջ։

Երկրորդը՝ պարզել, վերջապես, ընդդիմադիր բևեռների միջև փոխհարաբերությունները, և հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը։

Երրորդ՝ պարզել միմյանց համագործակցության ձեռքերը և թիրախային խփել մեկ նշանակետի՝ միտված իշխանությունը բռնազավթած թափառախմբի հեռացմանը։

Չորրորդ՝ պարզապես հավատալ և վստահել միմյանց՝ ամուր պահելով թիկունքն ու կողքերը։

Եվ կլինի այն, ինչ կլինի, չէ՞ որ ամեն հանճարեղ բան պարզության մեջ է։
Պարզ է, չէ՞։

Դե ուրեմն, անցանք գործի։»

Արմավիր ՔԿՀ, 04.02.2026թ.
Խաչիկ Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728