Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այս իշխանության ղեկավարումն ու ղեկավարել չկարողանալն են անկայունություն ձևավորում, նրանց բերած փորձանքներն են անկայունություն ձևավորում, այլ ոչ թե հանրահավաքները. «Փաստ»

Փետրվար 05,2026 09:30

Մի հերթական «կարկառուն» քպական պատգամավոր երեկ ստիպված ընդունել է, որ աղքատության մակարդակի նվազեցման մասով «որոշակիորեն շեղվել են իրենց ծրագրից»։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատությունը, սակայն աղքատության ցուցանիշը 26 տոկոսից հազիվ իջել է մինչև 21 տոկոս: Չնայած, դա էլ է կասկածելի, թե իջել է: Ավելին, նա չափազանց մեղմ է ներկայացնում, թե «որոշակիորեն» են շեղվել: Իրականում, ոչ մի խոստում չեն կատարել:

… Մյուս կարկառուն քպականն էլ, այս դեպքում՝ նախարար, հայտարարում է, թե… միտինգներ էին, դա անկայունություն էր բերում, իսկ տնտեսությունն ու ներդրումները սիրում են կայունություն: Ու քանի որ միտինգներ էին, այս իմաստության ակունքի ասածի համաձայն՝ տնտեսությունը դոփում էր տեղում, քաղաքական անկայունությունից ցնցվում էր, դրա պատճառով էլ աղքատությունը չի նվազել, չի կրճատվել: Եթե որևէ եվրոպական երկրում որևէ իշխանավոր հանրությանը նման պատճառաբանություն ներկայացնի, պատկերացնո՞ւմ եք՝ հասարակությունն ինչ օրը կգցի այդ պաշտոնյային:

Բայց սա Հայաստանն է, որտեղ իշխանության է ՔՊ-ն, ու, բնականաբար, իրենց ձախողումների համար պիտի հերթական մեղավորները գտնեն: Այս դեպքում՝ այդ «մեղավորն» ընդդիմությունն է՝ իր հանրահավաքներով: Սակայն էլի չի «կպնում»: Նախ՝ ութ տարի է արդեն, ինչ ամբողջ ՔՊ իշխանաթիմով, Փաշինյանի գլխավորությամբ, երկիրը մի ցնցումից մեկ այլ ցնցման մեջ ենք գցում, անկայունությունն անկայունության վրա են հրահրում, ու հիմա ումի՞ց եք բողոքում: Ում գրպանն են ուզում նետել իրենց հրահրած ցնցումներն ու վայրիվերումները:

Հենց այս իշխանության ղեկավարումն ու ղեկավարել չկարողանալն են անկայունություն ձևավորում, նրանց բերած փորձանքներն են անկայունություն ձևավորում, այլ ոչ թե հանրահավաքները:

Երկրորդ. քպական նախարարի նշած միտինգների շրջանում, կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ, Հայաստանում տնտեսական որոշակի վերելք է եղել, ֆինանսական չնախատեսված ներհոսք ու եկամուտներ: Էհ, ոչ թե ձեզ միլիոններով պարգևատրեիք, այլ աղքատությունը կրճատեիք: Դուք ձեզ 6 կամ 7 միլիոն դրամ ամանորյա պարգևատրում եք դուրս գրում, թոշակառուներին ու նվազագույն վարձատրության վրա «նստած» մարդկանց կոնֆետի թղթի ճռճռոցը ցույց տալի՞ս:

Երրորդը. միտինգների վերջին ընդգրկուն ու տևական դրսևորումը եղել է 2024-ի ամռանը: Անցյալ տարի էլ՝ 1-2 անգամ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման հետ կապված:

Թե բա՝ միտինգներն են մեղավոր: Դուք սա լո՞ւրջ եք ասում: Լուրջ, լո՞ւրջ եք ասում:

Ի դեպ, ցանկացած երկրում էլ հանրահավաքներ են լինում, անգամ՝ անհնազանդություններ, հուզումներ, անկարգություններ: Ասենք, Ֆրանսիայում: Մի անգամ չտեսանք, որ մի ֆրանսիացի նախարար նման «կրուտիտներով» հանդես գար լրագրողների առաջ:

Ձախողել եք ամեն ինչ, ասեք՝ ձախողել ենք…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728