ArmeniaSputnik. Տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանին սպառնացող որևէ սպառնալիքի մասին հայտարարություններ, ասել է Սերգեյ Լավրովը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարություններին և նշել, որ ԵՄ-ն անընդհատ Հայաստանին ընտրության առաջ է դնում՝ լինել Ռուսաստանի՞ հետ, թե՞ իրենց։


















































