Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարենորոգման» մեկնարկը նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ, Հայ Եկեղեցու ինքնավարությունը խաթարելու քայլերով. Գևորգ Դանիելյան

Փետրվար 05,2026 15:31 Share

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ, մասնավորապես՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, լուծարելու (արդեն խոսվում է նաև բուժհաստատություններում նույն կերպ վարվելու մտադրության մասին), բացահայտ հակաեկեղեցական մի շարք հապճեպ մշակված օրինագծեր շրջանառության մեջ դնելու, Հայ Եկեղեցու ինքնավարությունը՝ իշխանական լծակների գործադրմամբ ազգային և միջազգային չափանիշներին բացահայտ խորթ հնարքներով խաթարելու և նմանաբնույթ այլ քայլերով։

Իբրև հետգրություն, մեջբերենք ադրբեջանական մամուլում տարածված խիստ բնութագրիչ թեզը. «Երկիրը իսկական ազգային պետության վերածելու համար, որը կդառնա համաշխարհային հայության կենտրոն, ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԷՋՄԻԱԾՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ ԻՀԱՐԿԵ, ՉԱՐԻՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԼԻՆԵՐ ՄԱՔՐԵԼ ԱՌԱՍՊԵԼԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՇԵՐՏ ԵՎ ԹԱՓ ՏԱԼ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԲԱՐՁԻԿԸ»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728