Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ. Էդմոն Մարուքյան

Փետրվար 05,2026 16:31 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ

Երեկ Աբու Դաբիում Փաշինյանը ստացավ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, իսկ արդեն այսօր Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունն ավարտվեց, և հայտնի դարձան առաջին դատավճիռները։

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանում գործում է օրենք, համաձայն որի՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել 65 տարին լրացած անձինք։

Հետաքրքիր է՝ ինչում է կայանում վերոնշյալ անձանց «կատարած հանցագործությունը», եթե ամբողջ միջազգային հանրությունը ճանաչել է նրանց իրավունքները։ Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարիներ շարունակ բանակցություններ են վարվել նրանց հետ, հաշվի են առնվել նրանց տեսակետները և քննարկվել հնարավոր լուծումները։ Բոլոր միջազգային հարթակներում այդ մարդիկ հանդիսացել են բանակցությունների և քննարկումների սուբյեկտ։

Այսօր Ադրբեջանում ցմահ դատապարտվել է Հայաստանի Հանրապետության վերջին 35 տարվա կյանքը, և դրա համար մեղավոր են ՀՀ իշխանությունները՝ իրենց վարած հայատյաց քաղաքականությամբ։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսպես կոչված «խաղաղության գործընթացի» մասին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սա իլհամի կողմից նվեր էր նիկոլին մրցանակը ստանալու արարողության առիթով: Ի առաջ ընտրություններին:

    Հիմա նիկոլն ա անելու պատասխան ‘ժեստ’ իլհամին մի բան պիտի տա որպես հիշատակ այս ‘սքանչելի’ արարողության առթիվ:

    Կտոր մը Հայաստանից…?

    Ինչ վերաբերվում է 35 տարի…
    Միթե քնած հային կացնահարող մարդուն ազգային հերոս հռչակած ժողովուրը այլ բանի ընդունակ էր: Ոչ, իհարկե:
    Որ խաղաղության գործընթաց չկա, պարզ պիտի լիներ դեռ 2018-ից` երբ նիկոլը բինտով կապած ձեռքը դարձրեց խորհրդանիշ; Իր արյան ամեն թափած կաթիլը հայ ազգի քթածակերից է բերում: Պրիմիտիվ, նենգ, աչքածակ, անհեռատես, արարելու անունակ` միջակ լինելը մոռանալ է ուզում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728