Aravot.am-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գեւորգ Ստեփանյանի եւ Արշակ Սարգսյանի միջեւ հունվարի 29-ի երեկոյան հենց քաղաքապետարանի շենքի դիմաց միջադեպ է գրանցվել, արդյունքում բանը հասել է ծեծկռտուքի: Մեր տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ իրավապահները արձանագրություն են կազմել, փոխանցել են քննչական բաժին։
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում Գեւորգ Ստեփանյանը հերքեց՝ ասելով որեւէ ծեծկռտուք չի եղել, ուռճացված տեղեկություն է: Նա ասաց, որ նշված օրը անձնական հարցով տարաձայնություններ է ունեցել Արշակ Սարգսյանի հետ, բայց բանը չի հասել ծեծին:
Ավագանու անդամի խոսքով, ինքն ու Արշակ Սարգսյանը շատ լավ հարաբերությունների մեջ են միջադեպից հետո, որեւէ խնդիր չկա. «Երբեմն լինում են թեժ քննարկումներ»:
Իսկ տեղեկությունը, թե միջադեպի դեպքը հասել է իրավապահներին, Գեւորգ Ստեփանյանն ասաց՝ իրեն նման տեղեկություն հայտնի չէ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































