Հայաստանը, որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցեց Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին։
Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարություններով՝ ՄԱԿUN80 նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ադմինիստրատորի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի Գործադիր տնօրենի հետ հանդիպումների շրջանակնռրեում։
Հայաստանը ընդգծեց, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու ազդեցությունը և ապահովելով ծրագրային երկրների համար հուսալի աջակցություն։ Բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։
Առանձնակի ընդգծվեց UNDP-ի կենտրոնական դերը՝ ինտեգրված և արձագանքող զարգացման լուծումների գործում, հատկապես հատուկ իրավիճակում գտնվող և միջին եկամուտ ունեցող երկրների համար։
Կարդացեք նաև
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը UNFPA-ի աշխատանքին, մասնավորապես՝ հումանիտար և զարգացման ոլորտներում օգնության տրամադրման ուղղությամբ։ Շեշտվեց UNFPA-ի դերը կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և խոցելի խմբերին աջակցման գործում։
Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը առաջիկա տարիներին Գործադիր խորհրդի աշխատանքներին կառուցողական ներգրավվածություն ունենալու հարցում։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն


















































