Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է թիրախավորվում հակառակորդի «միտքը»

Փետրվար 09,2026 12:59 Share
slaq

Ճանաչողական պատերազմի թիրախների հաջորդականությունը.

Զգացմունք → Միտք → Վարք

Եթե թշնամին կառավարի ձեր զգացմունքները, կկարողանա կառավարել ձեր մտքերը։

Ճանաչողական գործողությունները հիմնված են այս վիճակների վրա.

  • Վախ – «Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա», «Ադրբեջանը կգրավի Սյունիքը», «Ադրբեջանը ուզում է 300,000 իր քաղաքացիներին տեղափոխել Հայաստան»․․․
  • Զայրույթ – «Եկեղեցու բարենորգում», «Տիրադավ եպիսկոպոսների դավաճանությունը», «Բոլորն են մեղավոր», «ՀՀ կառավարությունը մեծ պարգևավճարներ է բաժանել», «Թոշակառուներին 10,000 դրամ ավելի վճարելն անիմաստ է»․․․
  • Հուսահատություն – «Ոչինչ չի փոխվելու», «Եթե 2026 – ին վերընտրվի Նիկոլը՝ Հայաստանը կգահավիժի», «Նիկոլի վերընտրվելով՝ Հաայստանը կավարտվի», «Նիկոլի վերընտրվելով՝ Հայաստան կլցվեն ազերիները»․․․
  • Կեղծ հուզմունք – «Մեծ իրադարձություն է սպասվում, և Նիկոլի վերջը եկել է», «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատապարտեցին ցմահ ազատազրկման», «Թրամփի ուղիով Հայաստանում պատերազմ չի լինելու», «Հիմա պատմական որոշում կայացնելու ժամանակն է»․․․։

 

Երբ այսպիսի հույզերն ակտիվանում են, բանականությունը նահանջում է, ուղեղը «մթանգել» է ու հավատում բացասականին՝ հաճախ առանց վերլուծության։

Քանի որ մարդու ուղեղն ավելի արագ է հավատում բացասական, վատ, սարսափազդու և երկիմաստ լուրերին ու լրացնում և տարածում դրանք։

Թշնամին գիտի այս թույլ կողմերը և դրանք ավելի ազդեցիկ դառձնելու համար օգտվում է պատկերներից, քանի որ պատկերային փոխանցմամբ տեղեկությունն ավելի ազդեցիկ է դառնում։

  • Մշուշոտ լուսանկար, (քեռակնոջ հայտնի ֆիլմը)
  • Կարճ տեսանյութ, (համատեքստից կտրված)
  • Դողացող ձայն…

Սա ավելի մեծ ազդեցություն ունի, քան 10 իրական տեղեկությունը, քանի որ ուղղակիորեն կապված է ոչ թե տրամաբանության, այլ հույզերի հետ։

«Եթե սուտը մեկ անգամ է հնչում, ճշմարտությունը պետք է հազար անգամ ապացուցի»

Մտքի թիրախավորված լինելու նշաններ

  • Լուրը հանկարծակի է և առանց ներկայացման
  • Պահանջում է արագ արձագանք
  • Չի անհանգստացնում ձեր միտքը, այլ պարզապես գրգռում է հույզերը

Ինչպե՞ս պաշտպանվել

Հուզվելիս հարցրեք ձեզ՝ «Եթե այս լուրը կեղծ է, ո՞վ է շահում նրա տարածումից»։

Այս պարզ հարցը կչեզոքացնի թշնամու գործողությունների կեսը։

 

Վազգեն Պետրոսյան

Հայաստանի Ժողովրդային Շարժման համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728