Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 09,2026 13:27

🌤️🌨️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
փետրվարի 9-14-ը

⬜ Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-11-ին առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

⬜ Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևմտյան2-5մ/վ, փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 10-11-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-10- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728