Եվրոպական երկրները Ռուսաստանի էներգառեսուրսներից իրենց կախվածությունը փոխարինել են ԱՄՆ-ից կախվածությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Le Monde-ի և մի շարք այլ եվրոպական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վերցնենք էներգետիկան. մենք Ռուսաստանից կախվածությունը փոխարինել ենք ԱՄՆ-ից կախվածությամբ, որը մատակարարում է մեր հեղուկացված բնական գազի 60%-ը», – ասել է նա։ Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ միշտ հանդես է եկել «ավելի ինքնիշխան Եվրոպայի» օգտին։
Նա նշել է, որ Եվրոպային հաջողվել է առաջ շարժվել պաշտպանության ոլորտում՝ ստեղծելով ընդհանուր ֆինանսավորում։ Սակայն, Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, «մենք շարժվում ենք ոչ անհրաժեշտ տեմպերով և ոչ էլ անհրաժեշտ մասշտաբով»։


















































