Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ կնքել միջուկային համաձայնագիր. ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Փետրվար 10,2026 14:27 Share

Իրանը ձգտում է որքան հնարավոր է շուտ կնքել միջուկային համաձայնագիր, և ժամանակը շատ կարևոր է, ինչպես հայտնում է ՌԻԱ նովոստին ՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաեին։

«Որքան շուտ կնքվի համաձայնագիր (ԱՄՆ-ի հետ – խմբ.), այնքան լավ։ Մենք սկսեցինք այս բանակցությունները արդյունքի հասնելու նպատակով։ Ժամանակը շատ կարևոր է մեզ համար։ Ես բազմիցս ասել եմ, որ պատժամիջոցների արագ վերացումը (միջուկային համաձայնագրի արդյունքում – խմբ.) հաղթանակ է Իրանի համար», – ասել է Բաղային, ինչպես մեջբերել է իրանական SNN հեռուստաալիքը։

Նա նաև նշել է, որ ուրբաթ օրը Մասկատում կայացած Իրան-ԱՄՆ երկխոսությունը կենտրոնացած էր ընդհանուր հարցերի քննարկման վրա և նպատակ ուներ գնահատել ամերիկյան կողմի մտադրությունների լրջությունը և որոշել հաջորդ քայլերը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցների ընթացքում դրական է գնահատել փետրվարի 6-ին Մասկատում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ Արաղչին «բանակցություններն անվանել է լավ սկիզբ՝ միաժամանակ ընդգծելով ամերիկյան կողմի մտադրությունների և նպատակների նկատմամբ անվստահության վերացման անհրաժեշտությունը»:

Հիշեցնենք՝ Ուրբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում  կայացած ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցություններ են վարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրանք լավ են անցել և կշարունակվեն:

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքի վրա, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։

Հիշեցնենք նաև՝ հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավատորմ է ուղևորվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի բանակցել և հասնել «գործարքի», որը ենթադրում է միջուկային զենքի լիակատար վերացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728