ՔՊ-ական պատգամավորներն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձան ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարած այցին՝ ներկայացնելով այն որպես պատմական իրադարձություն։
ՔՊ-ական Արման Եղոյանն ասաց․ «Այսօր Հայաստանը՝ մեր պետությունը փոթորկից հանել ենք խաղաղ ջրեր, հաստատել ենք խաղաղություն։ Այսօր քննարկվում է ոչ թե այն, թե պատերազմը երբ կլինի՝ վաղը, մեկ շաբաթից, թե մեկ ամսից, այլ քննարկվում է, թե որ պետության միջուկային ռեակտորը պիտի առնենք՝ ամերիկյան, հարավկորեական, չինական, թե՞ շվեդական ու ռուսական։
Երեկ ԱՄՆ փոխնախագահը ՀՀ-ում հայտարարում է հետևյալը՝ «Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու և այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու համար։ Եվ դա տեղի է ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ»։
Ու էս հայտարարությունից հետո մարդիկ հարցնում են՝ ո՞նց, հլը պիտի վճարե՞նք էդ տեխնոլոգիաների համար։ Հիմա ասում են՝ Ատոմակայանի համար հլա պիտի փող տա՞նք, չեք նվիրելո՞ւ մեզ Ատոմակայանը, չհասկացանք։ ԹՐԻՓՓ-ն են սարքում, 74 տոկոս բաժնեմաս ունեն, էլի մունաթ են գալիս՝ ոնց թե, մեզ նվեր եք անում, հլը 74 տոկոս էլ բաժնեմաս եք ունենալո՞ւ։ Աբսուրդ, լավ ի՞նչ են ուզում մեր ընդդիմախոսները»։
Կարդացեք նաև
ՔՊ-ական Հասմիկ Համոբյանն էլ իր ելույթում անդրադարձավ Վենսի՝ Հայաստանում արած հայտարարություններին և դիմեց հայ հասարակությանը․ «Եվս մի 4 ամիս դիմանալ է պետք, սիրելի հայրենակիցներ, և ուզում եմ վստահորեն ասել, որ ամեն ինչ ոչ միայն լավ է լինելու, այլև լավ է, և խաղաղությունն այլընտրանք չունի»։
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ասաց․ «ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ իրեն երկիրն էս պահին ձեռք է բերում ամերիկյան արտադրության հետախուզական դրոն։ Եվ ՀՀ քաղաքացիները կարողանում են սա համադրել անցյալի ուրվականի հետ։ ՀՀ քաղաքացին արդեն անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան, և նրան ոչ մեկ այլևս չի կարողանալու հետ քաշել»։
ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանի խոսքով․ «Երբ ԱՄՆ փոխնախագահի այցն էր պատրաստվում Հայաստան, ինձ մոտ տպավորություն էր, որ Լապլանդիայից ձմեռ պապիկն է գալիս։ Ընդդիմության ներկայացուցիչներից ում ձեռքը թուղթ ու գրիչ էր ընկել, նամակ էին գրում ԱՄՆ փոխնախագահին։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև էդ ԱՄՆ փոխնախագահի տեղը չգիտեի՞ն։ Գիտեին, բայց իրենց նպատակն էր ԱՄՆ փոխնախագահի այցը հնարավորինս մռայլ ու վատ տեսանկյունից ներկայացնել։ Եվ, այո, դա էլ չստացվեց իրենց մոտ, էլի չի ստացվելու»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































Ամոթը չափ ու սահման չի ճանաչում նիկոլի ռեժիմի ներքո (հիշեցի արծրունհովաննիսյան #հաղթումենք սինդրոմը)
Անամոթություն է հայաստանցուն հեղեղել շոուներով ու բարձրակոչ հայտարարություններով` ատոմակայն, դատա սենտեր, … ՄԻՆՉԴԵՌ գիտության զարգացումը տնօրինում է սոցիոլոգ մեկը մի ընդհանուր սպորտ-մշակույթ-կրթություն-գիտություն մուտանտի դախլայում:
«Իսկական ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում», – վարչապետի այս ելույթից 2 տարի էլ չանցած 2026-ի պետական բյուջեի նախագծում ոչ թե մեծացող ներդրումներ ենք տեսնում, այլ ուղիղ հակառակը՝ գործադիրը նախատեսում է գիտության ֆինանսավորումը շեշտակի՝ 20 տոկոսով կրճատել …
Հղում` https://www.azatutyun.am/a/i-byoujeov-gitoutyan-finansavoroumy-nakhatesvoum-e-20-tokosov-krchatel-inch-er-khostanoum-gortsadiry-ev-inch-en-pastoum-tvery/33578228.html