«Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։
Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։
Վաղը՝ փետրվարի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը», – ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, հայտնել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:


















































