Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի խախտի միջուկային ժամկետանց պայմանագրի դրույթները, քանի դեռ ԱՄՆ-ն կանի նույնը. Լավրով

Փետրվար 11,2026 21:35 Share

Ռուսաստանը կշարունակի հետևել ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (New START) դրույթներին, քանի դեռ Վաշինգտոնը կշարունակի նույնը անել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

2010-ին կնքված պայմանագրի ժամկետը լրացել է անցած շաբաթ՝ փետրվարի 5-ին, արդյունքում աշխարհի միջուկային երկու գերտերությունները կես դարից ավելի առաջին անգամ իրենց ռազմավարական միջուկային զինանոցների վերաբերյալ չունեն որևէ պարտադիր սահմանափակում:

«Մեր դիրքորոշումն այն է, որ մեր կողմից նախագահի հայտարարած այս մորատորիումը դեռ ուժի մեջ է, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չգերազանցի նշված սահմանափակումները»,- Պետդումայում այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը:

ԱՄՆ նախագահն անցած շաբաթ՝ պայմանագրի ժամկետի լրանալուց մեկ օր անց, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի երկարաձգի պայմանագիրը և կոչ էր արել հինը երկարաձգելու փոխարեն կնքել «նոր, բարելավված և արդիականացված պայմանագիր»:

TruthSocial սոցցանցում արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը նախորդ փաստաթուղթն անվանել էր «վատ կնքված գործարք», որը «կոպտորեն խախտվում է», ապա նշել, որ ինքը հիմնովին արդիականացնում է երկրի զինված ուժերը։

Պայմանագրի ժամկետի ավարտը մտավախություններ է առաջացրել սպառազինությունների մրցավազքի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև: Պեկինը, թեև ավելի քիչ մարտագլխիկներ ունի, քան մյուս երկու երկրները, բայց արագ զինվում է, գրում է Reuters-ը:

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728