«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է.
«Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում նշել եմ, որ իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ:
Հայաստանի դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ
✅ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան և վերջ դնեմ ՀՀ տարածքների օկուպացիային,
Կարդացեք նաև
✅արցախցիների բնական իրավունքները վերականգնվեն,
✅գերիներն ազատ արձակվեն։ Խաղաղություն նշանակում է նաև թշնամանքի վերացում, պետական մակարդակով ոչ թե թշնամանքի պետական քարոզ հայերի նկատմամբ, այլ իրական խաղաղություն` առանց զավթողական սպառնալիքների ու ատելության»:


















































