Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ուզում եք փակել Հակոբ Մովսեսի բերանը, ինքը ձեզ չի վիրավորել, ինքը ձեզ զինաթափել է»

Փետրվար 12,2026 11:19 Share

ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, որ ընդդիմությունը ցանկանում է փակել Հակոբ Մովսեսի բերանը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին։

«Դուք ուզում եք փակել իր բերանը՝ օգտագործելով օրենքի տառը, ստեղ էդ է տեղի ունենում։ Դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք, դրանք տարբեր բաներ են։ Ինքը ձեզ չի վիրավորել, ինքը ձեզ զինաթափել է, այ դա է, որ դուք իրեն չեք ներում եւ ուզում եք իր բերանը փակել։ Եթե նա չլիներ ՀՌՀ անդամ, եւ դուք լինեիք իշխանություն, դուք իր բերանն ուրիշ ձեւ կփորձեիք փակել։ Բայց քանի որ հիմա ուրիշ ձեւ չունեք, իր պաշտոնով եք ուզում իր բերանը փակել։ Էդ է ստեղ տեղի ունենում բովանդակության առումով, ոչ թե որ դուք ուզում եք պահպանել Սահմանադրության այսինչ եւ այնինչ նորմը»,- ասաց Եղոյանը։

Նա նշեց, որ ՔՊ գործն այն է, որ պաշտպանում է ժողովրդավարությունը․ «Մենք պետք է պաշտպանենք այն հնարավորությունները, որոնք կան չորրորդ հանրապետությունում։ Մենք պետք է այնպես անենք, որ երբեք այլեւս հետ չգան էն ժամանակները, երբ անկախ եւ ինքնավար մարմինների անդամներին կկանչեն նախագահի կամ վարչապետի գրասենյակ եւ կնախատեն այս կամ այն բառն ասելու համար։ Մենք պարոն Հակոբյանին հանդիպել ենք միայն ընտրության օրը եւ դրանից հետո էլ չենք հանդիպել, մենք իրեն չենք ասում՝ ինչ ասի, ինչ մտածի, իսկ դուք դա անում եք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Եղոյանը դիմեց Հակոբ Մովսեսին․ «Պարոն Հակոբյան, մենք չպետք է օգնենք ընդդիմությանը, որ իրենք ժողովրդավարության գործիքներն օգտագործեն ժողովրդավարության դեմ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հակոբ Մովսեսը, ես համոզված եմ, փողի համար չէ, որ աջակցում է ձեզ։ Հնարավոր չէ, որ նա լինի ճամբարափոխ պնակալեզ, ինչպիսին, օրինակ, Պետրոսն է Ղազարյան։ Նա աջակցում է ձեզ, որովհետև ցածր ճաշակի տեր, հումորից զուրկ անձնավորություն է, քանի որ հնարավոր չէ ունենալ ճաշակ և հումորի զգացում ու աջակցել ձեզ պես ոչնչություններին։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728