Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նպատակը հավատի եւ պետական արժանապատվության պաշտպանությունն է. Ալեքսան Ալեքսանյան

Փետրվար 12,2026 13:51 Share

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։

«Այսօր հայտարարում ենք ուժեղ Հայաստանի նոր հաղթանակների սկիզբը: Մենք հոգնել ենք թույլերից, որոնք տարիներ շարունակ սպառում են մեր երկրի ռեսուրսները, մեր ապագան ու հույսերը: Մենք հոգնել ենք հանձնվելուց, ամոթից, փախուստից…«Ուժեղ Հայաստանը» գալիս է ասելու՝ մենք ուժեղ ենք եւ վերջ»,- համագումարի բացմանը նշեց  «Մեր ձեւով»  ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

«Երեկ տեղի ունեցավ մեր կուսակցության  համագումարը, բայց մեր պայքարը սկսվեց եկեղեցու եւ ազգային արժեքների պաշտպանության համար, այդ միասնությունը շատերին սկսեց վախեցնել, իսկ մեր հայրենակիցներին միավորեց այն արդարության համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը: Եվ մենք պարտավորվեցինք ստեղծել ուժեղ Հայաստան»,- հավելեց Ալեքսան Ալեքսանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Նա նշեց, որ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: Հավելեց, որ իրենց նպատակը միայն քաղաքական գործունեությունը չէ, այլ հավատի եւ պետական արժանապատվոււթյան պաշտպանությունը:

Համագումարն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728