Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծել տնտեսական խնդիրները՝ սա՛ է Հայաստանի զարգացման բանալին. Աշոտ Մարկոսյան

Փետրվար 12,2026 15:48 Share

«Լուծել տնտեսական խնդիրները՝ սա է Հայաստանի զարգացման բանալին: Մենք բոլորս ունենք այդ բանալին»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի բացմանը նշեց  «Մեր ձեւով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը: Նա մանրամասնեց, թե ինչու էին ամիսներ շարունակ շրջում Հայաստանով մեկ ու պատմում Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին. «Այդ 5 կետերում են Հայաստանի հիմնական խնդիրների հիմնական լուծումները:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար Ղումաշյանն էլ դիմեց աշխարհասփյուռ հայությանը, նրա ձեւակերպմամբ՝ հսկա բաբախող զարկերակին: Նա մասնավորապես անդրադարձավ, այսպես կոչված աշխատանքային սփյուռքին: Ղումաշյանն ասաց, որ վերջին 5 տարում Հայաստանից հեռացել է ավելի քան 140 հազար մարդ. «Ամեն օր Հայաստանը լքել է 77 մարդ, ամեն օր հեռացել է 20 ընտանիք: Նրանք հեռացել են, որովհետեւ իրենց երկրում ապրելու միջոց, արդարություն, գնահատանք չեն գտել: Նրանք կարողացել են օտար ափերում փոքրիկ Հայաստաններ կառուցել»: Նա ասաց, որ փոխելու են Սփյուռքի մասին կարծրացած պատկերացումները, ոչ միայն Սփյուռքն է պարտավոր լինել Հայաստանի կողքին, այլեւ Հայաստանը պարտավոր է լինել այնքան հզոր, որ լինի Սփյուռքի կողքին:

Համագումարն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728