«Խորհրդարանում երեկ և այսօր հայտարարությունները ոտնահարում են անմեղության կանխավարկածի սկզբունքը և ցույց են տալիս ակնհայտ քաղաքական ճնշումն այս գործընթացի նկատմամբ»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ըստ նրա՝ երեկ ու այսօր ԱԺ-ում ելույթ ունեցող անձինք, որոնք այս գործի վերաբերյալ հայտարարություն են արել, ստախոսներ են․ «Սա ուղղակի միջամտություն է այս քրեական վարույթին, փչացնում են այս առանց այդ էլ փչացած գործը, օբյեկտիվության տեսակետից չթողնելով հույս ու կասկած, որ այս գործով կարող է օբյեկտիվ դատաքննություն, արդարադատություն իրականացվել։ Նման հայտարարությունները բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ապագայում հիմք են հանդիսանալու ՄԻԵԴ-ում այս գործով կայացված ցանկացած որոշման վերանայման։ Դատարանն ունի գործիքակազմ այս ամենին միջամտելու դա քրեական վարույթը դադարեցնելու որոշումն է»։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































