Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բանտում էի, և դուք աղոթքի մեջ էիք»

Փետրվար 12,2026 20:50 Share

«Ես բանտում էի, և դուք աղոթքի մեջ էիք»։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը հայր Շնորհքին խնդրել է փոխանցել, որ հավատացյալները շարունակեն աղոթել կալանավորված հոգևորականների ու մյուս քաղբանտարկյալների համար։

Միասնական աղոթքն այսօր անցկացվեց Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հոգևորականը տեղեկացրեց, որ այսուհետ Արագածոտնի թեմում միասնական աղոթք կհնչի ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ օրերին, քանի որ շատերը չեն կարողանում մասնակցել, հատկապես իրավապաշտպանները, որոնք ծանրաբեռնված են։

Փետրվարի 20-ին միասնական աղոթք կհնչի Թալինի Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728