Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Սողոմոնյանի սերիալը հաղթող է ճանաչվել «Մեծ երկրի հերոսներ» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» անվանակարգում

Փետրվար 13,2026 13:23

Alpha Media House-ի հիմնադիր, կինոպրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» սերիալը հաղթող է ճանաչվել «Մեծ երկրի հերոսներ» կինոմրցանակաբաշխությանը՝ «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» անվանակարգում։

«Մեծ երկրի հերոսներ» III ազգային կինոմրցանակաբաշխությունը կայացել է Մոսկվայում՝ փետրվարի 11-12-ին։ Այն նվիրված է նախագծերին, որոնք ձևավորում են հերոսի կերպար, նպաստում են երիտասարդության կայացմանն ու դաստիարակությանը, առաջ են մղում ավանդական արժեքները ու արձագանքում աշխարհում առկա արդիական մարտահրավերներին։

«Ինձ համար մեծ պատիվ է հենց այս անվանակարգում մրցանակ ստանալ՝ այսքան նախագծերի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիին՝ իսկապես բարձր գնահատականի համար։ Մի քանի խոսք. մենք մեր թիմով ժամանակին մտածեցինք, որ մեծ անարդարություն է այն, որ չկան ֆիլմեր ժամանակակից ռուս դիվանագետների մասին՝ մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարում աշխարհում։ Հատկապես մեր օրերում, երբ գիտեք, թե ինչպիսի հասարակական-քաղաքական իրավիճակ է։

Սկզբում սկսվեց աշխատանքը դեսպանատան մասին ֆիլմի վրա, հետո ծնվեց «Վարշավա’21» նախագիծը, և այսօր հենց ժամանակն է բացել գաղտնիքը․ ապրիլի 29-ին Okko հարթակում կլինի «Վարշավայի» շարունակության՝ «Բեռլին’23»-ի պրեմիերան։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ համապրոդյուսեր Միխայիլ Վոլոբուևին, հրաշալի դերասաններ Դմիտրի Միլլերին, Դմիտրի Կուլիչկովին, ռեժիսոր Ֆելիքս Գերչիկովին, սցենարիստ Ռենատ Խայրուլլինին, օպերատոր Անտոն Կոստրոմինին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս նախագծում։

Եվ, իհարկե, մեծ շնորհակալություն Okko հարթակին՝ քաղաքական նախագծի նկատմամբ ուշադիր և նրբազգաց վերաբերմունքի համար (իսկ սա իրականում քաղաքական կինո է, որի նմանները այսօր շատ քիչ են)։ Նրանց շնորհիվ այս նախագիծը կայացավ և շարունակվում է», – մրցանակաբաշխության ժամանակ ասել է Վիկտոր Սողոմոնյանը՝ ստանալով հնգաթև աստղով արձանիկը Ռուսաստանի գրողների միության ներկայացուցչից։

Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 532 նախագիծ, իսկ պարգևատրումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ 19 անվանակարգերում։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728