Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տարվա լավագույն հայկական բրենդ ամենամյա պրեմիում մրցանակաբաշխություն

Հունվար 12,2023 16:08

2022 թվականի դեկտեմբերի 24-ին «Փարավոն» ռեստորանահյուրանոցային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2022» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը։

Նմանատիպ նախաձեռնությունները հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցողներին ավելի ճանաչելի և վստահելի են դարձնում հանրության և սպառողների շրջանում, ինչպես նաև ավելի մրցունակ դարձնում իրենց ոլորտներում։

«Լավագույն Հայկական Բրենդ 2022» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը իրականացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանի և նախագծի պրոդյուսեր Ալիկ Նավասարդյանի ջանքերով։ Լավագույններն ընտրվել էին 2022թ․-ի սեպտեմբեր ամսին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի Հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա։


Լավագույնը ճանաչված ընկերություններին հանձնվեցին երկլեզու պատվոգրեր (հայերեն և անգլերեն), էքսկլյուզիվ անվանական ոսկե մեդալներ, «Լավագույն Հայկական Բրենդ 2022»-ի լոգոտիպի՝ ապրանքների վրա և գովազդային արշավներում օգտագործման երկու տարվա իրավունք: Բացի այդ «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա»-ի կողմից հնարավորություն ընձեռնվեց գրանցվել «Armenian Export Catalog»-ում (www.exporters.am / www.aec.am



Մրցանակները հանձնելու համար հրավիրվել էին տարբեր ոլորտներից հեղինակավոր ներկայացուցիչներ, տարբեր Ասոցիացիաների և կազմակերպությունների նախագահներ, տնօրեններ:

Մրցանակաբաշխության գործընկերներն էին «3D-իմպեքս» Հայ-Բելգիական ընկերությունը և «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիան։

Մրցանակաբաշխությունը կցուցադրվի հեղինակավոր «Շանթ» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների եթերով։

Ստորև ներկայացնում ենք հաղթող ընկերություններին իրենց անվանակարգերով

1․ Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն «ՌԳՍ-Արմենիա»

2․ Տարվա լավագույն բանկ «Ակբա բանկ»

3․ Տարվա լավագույն գազավորված և զովացուցիչ ըմպելիք արտադրող ընկերություն «Հայ Կոլա»

4․ Տարվա լավագույն ռեստորանահյուրանոցային համալիր «Փարավոն կոմպլեքս»

5․ Տարվա լավագույն Էլեկտրատեխնիկայի խանութների ցանց «Վեգա էլեկտրոտեխնիկա»

6․ Տարվա լավագույն կահույք արտադրող ընկերություն «Վեգա Հոմ»

7․ Տարվա լավագույն պաղպաղակ արտադրող ընկերություն «Թամարա գրուպ»

8․ Տարվա լավագույն տորթ և խմորեղեն արտադրող ընկերություն «Դան-Դեսերտ»

9․ Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիր «Մուլտի Ուելլնես»

10․ Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն «Իջևանի գինու-կոնյակի գործարան»
11․ Տարվա լավագույն հեռուստաընկերություն «Շանթ ՀԸ»

12․ Տարվա լավագույն մեղր արտադրող ընկերություն «Մուլտի Ագրո»
13․ Տարվա լավագույն ռադիոկայան «Ռադիո Վան»

14․ Տարվա լավագույն ոսկու սրահ «Մուլտի Գոլդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031