«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փոսերով լի ավտոճանապարհներ, կիսաքանդ ասֆալտ և անորակ ենթակառուցվածքներ․ Հայաստանի ճանապարհների վիճակը դարձել է իրական վտանգ վարորդների և հետիոտների համար։
Այս անընդունելի իրավիճակի պատճառները հիմնականում երկուսն են՝ միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիա, որը թաքցված է փիառի տակ և պետական համակարգի անկարողություն՝ ապահովելու իրական արդյունքներ։
Ասֆալտապատման և ենթակառուցվածքային նախագծերի անորակությունը ակնհայտ է և ցույց է տալիս այս իշխանությունների անարդյունավետ կառավարումը ու կոռուպցիոն գործելաոճը։ Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ։
Կարդացեք նաև
Եվ նաև հենց այս պատճառով Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի՝ ձևավորելու արդյունավետ, պատասխանատու և հաշվետու կառավարում, որը ծառայելու է հանրության շահին բոլոր ոլորտներում»։


















































