«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ներկայիս իշխանությունները խոստանում էին ամբողջությամբ լուծել 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը։
Խոստանում էին անվտանգ բնակարան, արժանապատիվ պայմաններ և մարդկանց կյանքի պաշտպանություն։
Բայց իրականությունն այլ է։
Այսօր էլ բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել վթարային շենքերում՝
առանց հստակ ժամկետների,
առանց պատասխանատվության,
առանց վստահության վաղվա օրվա նկատմամբ։


















































