Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության թիվ 1 թեման Երեւանի փողոցների փոսերն էին, որոնց մասին մարդիկ անեկդոտներ են պատմում: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ է արվել այդ ուղղությամբ եւ ինչ փուլում են աշխատանքները հիմա:
Նրան տեղեկացրին, որ ուրբաթ օրվանից փոսալցման աշխատանքները մեկնարկել են, կտրվել է 4500քմ տարածք եւ արդեն ասֆալտապատվել է 2100 քմ-ը, միաժամանակ արվել են 1000-ից ավել տեղային լուծումներ՝ մեծ փոսերի համար:
Ավինյանը տեղեկացավ, որ ավելի քան 300 ահազանգ են ստացել քաղաքացիներից, նաեւ ի թիվս այլնի՝ Շիրակի փողոցն է անմխիթար վիճակում շարունակում մնալ, որտեղ մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը զայրացավ. «Ձեզ 3-4 օր առաջ եմ ասել, ինչի հանկարծ որոշեցիք հենց այսօր անել: Իմաստը ո՞րն է…»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































Ավինյան Տիկո, իսկ քո ենթակաները քո զայրույթից վախենում ե՞ն, կամ նրանք չգիտե՞ն, որ դու ձևեր ես թափում, թե իբր փոսերի համար մտահոգ ես։ Եթե մի բան կա, որի համար դու մտահոգ ես, դա փողն է, որը մեծ քանակով գալիս է թանկացրածդ կարմիր գծերից, բնակարանների ու ավտոմեքենաների թանկացրածդ գույքահարկերից և էդ մեծ փողերը դու քո ուզած ձևով տնօրինում ես։
Փոսերի հարցով ես մի առաջարկություն ունեմ, էլեկտրոմոբիլ քշող հորդ խնդրի, թող խոր փոսերով փողոցների մուտքերի մոտ նա իր ձեռագրով ցուցանակներ կախի՝ հետևյալ բովանդակությամբ․ «Մուտքը միայն Օպել քշող համբալների համար, իսկ նորմալ մեքենաները թող գնան ուրիշ փողոցով»։