Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Փետրվար 16,2026 15:00 Share

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ այս անգամ Սերբիայի հետ կապերի ամրապնդման համատեքստում։

X-ի իր միկրոբլոգում Հաջիևը գրել է, թե Ադրբեջանը և Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող «միջին տերություններ», կարևոր դեր ունեն նաև միջտարածաշրջանային համագործակցության մեջ. Ադրբեջանը Հարավային Կովկասում/ավելի լայն Կասպյան տարածաշրջանում է, իսկ Սերբիան՝ Բալկաններում։

«Զանգեզուրի միջանցք/TRIPP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան, Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728