Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդու 75-ամյա բնակիչը գրառման համար հայտնվել է իրավապահների թիրախում

Փետրվար 16,2026 21:01 Share

Aravot.am-ի տեղեկություններով՝ ֆեյսբուքի հերթական օգտատեր, Վեդու բնակիչ 75-ամյա մի կին է իրավապահների ուշադրության տակ հայտնվել ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելու համար:

Իրավապահները բռնության կոչ են դիտարկել ֆեյսբուքի օգտատեր «Արմիդա Աբրահամյան» գրառումը «Նարե սոսե» ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում հրապարակված ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանի նկարի տակ:

Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ». Լուրի մեջ սխալ է նշված եղել հանձնաժողովը, որին անդամակցում է Թագուհի Ղազարյանը: Ուղղում է կատարված: Ներողություն վրիպակի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728