Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուի շուրջ «փոքրիկ խմբակի» արձագանքները մանիպուլյացիա են. Ռուբեն Մխիթարյան

Փետրվար 16,2026 21:25 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության փետրվարի 12-ին արած հայտարարությունից հետո, որ Սամվել Կարապետյանն է կուսակցության վարչապետի թեկնածուն, փոքրիկ խմբակի ներկայացուցիչները սկսել են ներից ֆեյսբուքով ակտիվանալ, ստատուսներ գրել ու կարծիքներ հայտնել։ Նման արձանագրմամբ է հանդես եկել փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

Նա նկատել է, որ իրավաբանական գիտելիքներ ունենալու համար, պարզվում է, պարտադիր չէ սովորել իրավաբանական ֆակուլտետում, այնուհետև՝ մագիստրատուրայում, նաեւ սովորել փաստաբանական դպրոցում, արդարադատության ակադեմիայում և լինել դատավորի թեկնածու։

«Պարզվեց պետք է ընդամենը ունենալ հեռախոս, անհասկանալի ձևով վոթսափով ստացած հրաման ու ֆեյսբուքով գրել, որ գիտեք ինչ կա՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու»,- նշել է Մխիթարյանն ու հավելել. «էն ինչ հիմա անում են փոքրիկ խմբակի ներկայացուցիչները ֆեյսբուքով, դա հերթական ստի, կեղծիքի, մանիպուլացիայի դրսևորումն է, ես սա ձեզ հավաստիացնում եմ՝ որպես տարիների փորձ ունեցող իրավաբան, փաստաբան։

Սամվել Կարապետյանը կարող է և կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, իրավական որևէ խոչընդոտ չկա։ Եվ ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին ու ունենալու ենք ուժեղ Հայաստան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728