Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Ալիևը համառորեն պայքարում մեր ինքնության, պատմության, մշակույթի, անգամ «Արցախ» անվան դեմ». Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 16,2026 22:11 Share

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Հանրային Հեռուստաընկերության կողմից Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության անվանումը չհնչեցնելը ինձ որևէ կերպ չի զարմացնում, դա տրամաբանական է այն իշխանության պարագայում, ով պարտավորվել է առաջնորդվել Ալիևի կամքով։ Առհասարակ, երբ Նիկոլ Փաշինյանին ընկալում ես որպես «Ալիևի մարդ» Հայաստանում, ամեն ինչ իր տրամաբանության մեջ է ընկնում։

Միևնույն ժամանակ, ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Ալիևը համառորեն պայքարում մեր ինքնության, պատմության, մշակույթի, անգամ «Արցախ» անվան դեմ։ Մեկը կասի՝ դե Արցախը զավթել ես, այնտեղ հայ չկա, բոլորը քեզ ծափ են տալիս, քո պատերազմական հանցանքների և ցեղասպան գործողությունների հետ կապված ՀՀ իշխանությունները խնդիր չունեն, էլ ինչո՞ւ ես կռիվ տալիս մեզ հետ գաղափարական ու հոգեբանական դաշտում՝ դրա համար կիրառելով Փաշինյանին։

Պատասխանը պարզ է, Ադրբեջանի ղեկավարը մեզանից լավ է ճանաչում մեզ, մեզանից լավ է հասկանում պատմության, մշակույթի, կրոնի, լեզվի, արվեստի և մեր ինքնության գաղափարական հենասյուների դերն ու հզորությունը։ Դրա համար էլ չի հանգստանում, պայքարում է ամեն անվան, հիշատակման դեմ, պայքարում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, պայքարում է հայոց պետության հիմնադիր փաստաթղթերի դեմ, պայքարում է մեր ուղեղի համար, մեր ուղեղում ուզում է լինի այն բովանդակությունը, որն իրեն հարմար է։

Դա կոչվում է գաղափարական պատերազմ։ Այդ պատերազմը չի կարող իրագործվել առանց Նիկոլ Փաշինյանի օգնության, դրա համար էլ առաջիկայում Ալիևը պահելու, պաշտպանելու է այն մարդուն, ով օգնում է պայքարել հայկական ինքնության, արմատի և գաղափարի դեմ։

Դա է երկարաժամկետ կտրվածքով մեզ հաղթելու ձևը, իսկ այդ պայքարի կանխողը բացառապես մենք ենք՝ հայ ժողովուրդը և հայ հանրությունը, մեր փոխարեն ոչ ոք չի պայքարելու մեր հայ լինելու, մեր՝ հզոր պետություն ունենալու և մեր՝ գործոն լինելու համար․․․

Հ․Գ․ Շնորհակալ եմ մեր գեղասահորդներին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո սիրուն պար բեմադրելու համար, այդ ստեղծագործության մեջ իրոք սիրտ ու ոգի կա․․․»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728