Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան թուլանում են Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, այնքան շատ է գործող իշխանությունը խոսում ՀՀ ինքնիշխանության, որոշումներ կայացնելու ազատության մասին. «Հրապարակ»

Փետրվար 17,2026 10:47 Share

Ինչքան թուլանում են Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, այնքան շատ է ՀՀ գործող իշխանությունը խոսում Հայաստանի ինքնիշխանության, որոշումներ կայացնելու ազատության մասին: Ինչքան շատ է Ալիեւը տարբեր հարթակներում կրկնում «Զանգեզուրի միջանցք» եւ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթները, ինչքան ավելի ցինիկ են դառնում նրա հայտարարությունները` ադրբեջանցիների վերադարձի, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, ինչքան ավելի եղկելի հայտարարություններ է անում մեր գերիների մասին՝ նրանց համեմատելով ֆաշիստների, պատերազմի հանցագործների հետ, եւ շեշտում, որ նրանց ազատ չի արձակելու, սրանք ավելի հաճախ են խոսում խաղաղության հաստատման մասին: Ոչ մի զիջում ու հավաստիացում, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, եւ «Արցախ» բառն անգամ իսպառ ջնջել է իր լեքսիկոնից ու հիշողությունից, Ադրբեջանին հետ չեն պահում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ապօրինի ու անամոթ, այդ թվում` տարածքային պահանջներ ներկայացնելուց:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728