ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունի հարցեր։
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգերի և գործընկերության զարգացման ուղղությամբ նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկայի և հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳՆ



















































