Ադրբեջանում՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մտերիմ ընկեր ու բիզնես գործընկեր Նուբար Աֆեյանը, վրդովեցուցիչ ու անհեթեթ է անվանել Բաքվի ռազմական դատարանի «դատավճիռը»: Այս մասին նա գրել է իր X-ում:
«Իմացա, որ իմ վաղեմի ընկերը և բարեգործության ոլորտի գործընկեր Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկվել էր Լեռնային Ղարաբաղում (Արցախ) Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում իր գերեվարողների կողմից։
Սա ծաղր է։ Սա ծիծաղելի է։ Աշխարհի բոլոր ծայրերում գտնվողները, որոնք հավատում են խաղաղությանը և արդարադատությանը, պարկեշտությանը և արդարությանը, պետք է շարունակեն պայքարել նրա ազատ արձակման համար, ինչպես ես կանեմ։
Ռուբենի ընտանիքն ամենալավն ասաց. այս դատավճիռը դատավճիռ է հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն»- նշել է նա։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։


















































