Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփին կոչ եմ անում կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր

Փետրվար 18,2026 13:44 Share

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել կատարել հրապարակային խոստումը և ապահովել Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը.

«Ռուբեն Վարդանյանի՝ 20 տարի ազատազրկման դատավճիռը և պատիժը, որոնք կայացվել են Բաքվի ռազմական դատարանի կողմից հորինված մեղադրանքներով, պարզապես արդարադատության ծաղր են։

Հարգված գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի միակ «հանցանքը» եղել է Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. նրանց շուրջ 120000 ներկայացուցիչներ դարձան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացված էթնիկ զտման արշավի զոհ և բռնի կերպով դուրս մղվեցին այդ տարածաշրջանից։

Դատավարությունն ինքնին լիովին շինծու էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելը անօրինական է։ Այն անցկացվել է գաղտնի, ուղեկցվելով դատավարական բազմաթիվ խախտումներով՝ այդ թվում փաստաբանի հասանելիության բազմակի մերժումներով, ինչպես նաև դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների անտեսմամբ, որոնք ադրբեջանական օրենքի համաձայն պետք է որոշման արժանանային ներկայացվելուց մի քանի օրվա ընթացքում։

Բացի այդ, դատարան ներկայացված «վկաների» բոլոր «ապացույցները» անօրինական էին՝ անթույլատրելի ասեկոսներ էին։ Բոլոր վկաները պնդել են, թե իրենք կամ իրենց ընտանիքի անդամները տուժել են հայկական զինված ուժերի կամ այլ զինված խմբերի հարձակումներից, սակայն Ռուբենի հետ այդ հարձակումների որևէ կապի կամ պատասխանատվության միակ «ապացույցը» եղել է այն, որ նրանք ադրբեջանական պետական լրատվամիջոցներից լսել էին, թե նա է պատասխանատու։ Սա որևէ բանի ապացույց չէ։

Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի դատապարտումն ու պատիժը խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքը, և բոլոր 19 հայ-քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվեն։

Ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել իր հրապարակային խոստումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևի կողմից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728