Լրահոս
Օրվա լրահոսը

«Արզնի կաթնամթերքի» թթվասերի արտադրությունը կասեցվել է

Փետրվար 18,2026 15:38 Share

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակից և հանձնել լաբորատոր փորձաքննության:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշված արտադրատեսակը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728