Երեւան քաղաքի քրեական դատարանի կողմից նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, վերջնական պատիժ էր նշանակվել` 2 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկումը: Դատարանը պայմանական էր տվել, վճռել էր 4 տարի ժամկետով փորձաշրջան: Դատախազը վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ էր ներկայացրել դատարաններ:
Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի քրեական դատարանի դատավճիռը թողել էր անփոփոխ:
Ըստ դատախազի՝ ոչ ճիշտ որակումն ազդել էր գործի ելքի վրա, հաշվի չէր առնվել այն, որ մեղադրյալը մարմնական վնասվածք հասցնելու համար նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ է կատարել հանցագործությունը (Ըստ գործի նյութերի, բենզալցակայաններից մեկի սանհանգույցում է տեղի ունեցել դեպքը, նա քարով հարվածել է տուժողի գլխին, պահանջել գումար, ըստ տուժողի, քարը նախապես եղել է մեղադրյալի մոտ: Տուժողը տվել էր իր մոտ գտնվող 65 000 դրամ գումարը։ Հետագայում փորձել էին հերքել սանհանգույցում քարի առկայության մասին տեղեկությունը-Ռ.Մ.): Դատախազի բողոքի համաձայն, դատարանների իրավական գնահատականները հիմնազուրկ էին, դատարաններն անթույլատրելիորեն անտեսել են կատարված արարքի բնույթը:
Ըստ վճռաբեկ դատարանի` թույլ էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 84 -րդ հոդվածի խախտում:
Կարդացեք նաև
Վճռաբեկ դատարանը որոշեց փոփոխել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2024 թվի հոկտեմբերի 8-ի որոշումը, նույն տարվա հունիսի 17-ի դատավճիռն առաջին ատյանի դատարանի:
Տեր-Օհանյանցին թողնվեց կրելու 2 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.02.2026


















































