Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել ենք գրքեր, հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենաք»․ Ժաննա Անդրեասյան

Փետրվար 19,2026 11:25

«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի մեր երկրում նշվում է գիրք նվիրելու օր։ Եվ այս կապակցությամբ մեր նախարարությունը կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ այդ գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց կառավարության անդամներին նվիրել են նաեւ ժամանակակից հայ գրողների եւ նաեւ թարգմանական գրականության նմուշներ։ «Հուսով եմ, որ կարդալու ժամանակ կունենաք, եւ նաեւ գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը»,- հավելեց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ընթերցանության խրախուսումը կառավարության քաղաքականության շատ կարեւոր եւ առաջնահերթ ուղղություն է։ «Մենք արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում ենք ընթերցանության օլիմպիադա 5-րդ եւ 6-րդ դասարանների համար։ Ունենք ընթերցանության խրախուսման ծրագրեր՝ տարրական դպրոցից սկսած»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728