Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանվեց 50 հազար դրամ

Փետրվար 19,2026 11:51
noracin

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին որոշում։

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» օրենքը՝ կառավարությունը որոշեց երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանել ամսական 50 000 դրամ։

Սահմանվեց ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ապահովման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումն իրականացնել մինչեւ մայիսի 1-ը։

Այս  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ «շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու եւ զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստներին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728