Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունն ու մշակույթը՝ Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում

Փետրվար 19,2026 12:56

Դեռևս 90-ական թվականներից սկսած Կարապետյան ընտանիքը հովանավորել ու աջակցել է մանկավարժներին, գիտնականներին ու մշակութային գործիչներին։

Արխիվային այս կադրերը օրինակներից մեկն է, երբ Լոռու մարզի ավելի քան 300 մանկավարժ ու 50 երիտասարդ գիտնական հավաքվել են ՝ մեկ հարկի տակ արժանանալու Կարապետյանների ամենամյա պարգևին։

Կարապետյանների հովանավորությամբ դեռևս 2014 թվականին լույս տեսավ Ալբերտ Իսոյանի «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին» աշխատությունը, որը հեղինակի 25 տարվա հետազոտական աշխատանքի արդյունքն էր։

Գրքում զետեղված են օտարազգի հարյուրավոր հեղինակ-վավերագրողների և գործիչների վկայությունները Հայաստանի հայ ժողովրդի ու Հայոց ցեղասպանության մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728