Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցությունը

Փետրվար 20,2026 11:29

Ucom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցությունը՝ ուղղված Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։

Ucom-ը՝ որպես Hero House-ի թվային գործընկեր, կայուն ինտերնետ կապ և համապատասխան ծառայություններ է տրամադրում նորարարական հաբին՝ ապահովելով դրա արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի զարգացումը։

Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի և այլ նախաձեռնությունների անցկացման վայրը։ Հարյուրավոր ստարտափների՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու և մենթորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու առաջին քայլերն արվել են Hero House-ում։

«Ucom-ի համար տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացումն ու թվային միջավայրի հզորացումը առաջնային նշանակություն ունեն։ Մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում հուսալի և բարձրորակ կապի ապահովման ուղղությամբ՝ նպաստելով նորարարության, հետազոտության և ինժեներական մտքի զարգացմանը Հայաստանում։ Համոզված ենք, որ ժամանակակից թվային լուծումները կարևոր հիմք են մրցունակ և առաջադեմ տեխնոլոգիական համայնքի ձևավորման համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Hero House-ը հարթակ է, որն ամրապնդում է Հայաստանի և Կալիֆորնիայի տեխնոլոգիական համայնքների միջև կապը՝ ծառայելով որպես գաղափարների և նախաձեռնությունների ձևավորման հարթակ: Վստահ ենք, որ Ucom-ի հետ շարունակական համագործակցությունը իր կարևոր նպաստն է բերելու այս նորարարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», – ասել է SmartGateVC-ի համահիմնադիր և գործընկեր Աշոտ Արզումանյանը։

Սունդուկյան 60 հասցեում գործող Hero House-ը միավորում է համագործակցային աշխատանքային միջավայր փնտրող  ստեղծագործ անհատների, ֆրիլանսերների, ծրագրավորողների, ձեռներեցների, դիզայներների, տեխնոլոգիական լրագրողների և դինամիկ ստարտափ թիմերի։ Այն նաև  համայնքային միջոցառումների և էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728