Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

Փետրվար 20,2026 13:26

Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ։

 

Մինչև 2025 թվականը ակումբի միակ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, սակայն այս տարվանից «Սյունիք» ՖԱ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել նաև մարզում գործունեություն ծավալող «է. Կ. Քոնսթրաքշն» և «Նորոգշին» ընկերությունների հետ։

– Երկու տարի անընդմեջ «Սյունիք» ՖԱ հանդես է գալիս, որպես Առաջին խմբի ֆավորիտ, իսկ աղջիկների թիմը 2025 թվականին դարձել է չեմպիոն։

Ակումբի սեփականատեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մարզական խնդիր լուծելուց բացի, նպատակ ունի մարզում խթանել առողջ ապրելակերպը և մասսայականացնել սպորտը։

2024 թվականից մարզի բոլոր խոշոր քաղաքներում գործում են ակումբի դպրոցները, որտեղ հաճախում են հազարից ավելի պատանիներ և երեխաներ։ Ակումբի բոլոր սաները ստանում են անվճար համազգեստ, հեռավոր բնակավայրերից և թաղամասերից տեղափոխումն իրականացվում է ակումբի միջոցներով, առանձին դեպքերում տրամադրվում է անվճար սնունդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728