Աշխարհի թիվ մեկ ռակետ Կառլոս Ալկարասը Դոհայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում 7։6, 6։7, 6։4, 6։3 հաշվով հաղթել է ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ Թենիսիստների դիմակայությունը տեւել է 2 ժամ 28 րոպե։
Հաղթանակից հետո անմիջապես կորտում տված հարցազրույցում իսպանացին դրվատանքի խոսքեր է ասել Խաչանովի հասցեին։ «Շատ հագեցած ու համառ պայքար էր։ Շատ ծանր էր։ Կարենը գերազանց էր խաղում»,- ասել է նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































