Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան ձեզ են նեղում փոսերը, քառակի անգամ մեզ են նեղել»․ Արմեն Փամբուխչյան

Փետրվար 20,2026 17:02

 «Փետրվարին ասֆալտապատման իրականացումն աննախադեպ է։ Ցանկացած մարդ՝ այդ թվում քաղաքապետարանը, մենք ու ես, ունենք մեր թերացումները մեր աշխատանքում։ Դուք նույնպես ունեք թերացումներ»,-հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ քաղաքապետարանը թերանում է շատ հարցերում և սկսում է աշխատել, երբ բլոգերները նկարում են, սկսում են խնդիրների մասին խոսել, որոնք բնակիչների, հարյուր հազարավոր վարորդների վնաս են հասցրել, կա՞ն հարցեր, որ ձեր մեղքը ընդունում եք, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նա վստահեցրեց՝ քաղաքապետարանը չի սպասում բլոգերներին, լրագրողներին, որ խնդիրները բարձրացնեն, հետո իրենք աշխատեն․ «Մեր քաղաքացիներն էլ են նկարում խնդիրները, որոնց տրվում են լուծումներ։ Թերացումներ ունենք բոլորս։ Ֆորսմաժորային իրավիճակ է եղել, մեր բոլոր մրցույթները, պայմանագրերը, նախապատրաստություններն այնպիսին էին՝ նախորդ տարուց սկսած, որ մենք այս աշխատանքները պետք է սկսեինք մարտի 1-10-ը, բայց խնդիր է առաջացել, ու սկսել ենք փետրվարի 15-ից։ Մենք նույնպես ժամանակի և արագության խնդիրներ ենք ունեցել, ինչքան ձեզ են նեղում փոսերը, քառակի անգամ մեզ են նեղել»։

Փաստմանը՝ 2025-ին փոսային նորոգումներ իրականացրել է «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությունը՝ 2 միլիոն 836 հազար դոլարով, և ուշագրավն այն է, որ այդ նույն ընկերության հետ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել, մի ընկերություն, որի՝ նախկինում արված խախտումների համար քրգործ է հարուցվել և հարցին՝ Երևանի քաղաքապետարանում չգիտե՞ն՝ ինչպես պարզել արդյոք այդ ընկերության արած փոսանորոգման աշխատանքները որակով են թե՝ ոչ, ցանկություն չունե՞ն պարզելու, թե մեխանիզմներ չկան պարզելու։ Մյուս հարցին՝ փոսալցման տենդերներն ինչո՞ւ են հայտարարել բիտումային էմուլսիայով, այլ ոչ թե բիտումով, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանեց․ «Շինարարության մեջ բիտումային էմուլսիան նույնպես ընդունելի տարբերակ է, որը 70 աստիճան է պահանջում տաքություն, բուն բիտումը՝ 160 աստիճան»։ Անդրադառնալով խնդրահարույց ընկերության հետ կապված հարցին՝ նա ասաց․«Վարդանանց փողոցում նկատել ենք խնդիրը, մոտ օրերս այդ խնդիրը պետք է պատշաճ լուծում ստանա։ Առանց բիտում են իրականացվել փոսալցումները, որոնք կքանդվեն։ Այն ասֆալտը, որն իրականացրել է ընկերությունը, չի համապատասխանում մեր ստանդարտներին»։

 

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728