Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի առաջին տարեդարձն՝ առանց նրա

Փետրվար 22,2026 18:06

ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսոր, Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի երկարամյա վարիչ, «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի առաջին տարեդարձն է առանց նրա։

Տարիներ շարունակ անվանի բժիշկը կարևոր դեր է ունեցել Հայաստանում պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կայացման և զարգացման գործում՝ համադրելով ակտիվ կլինիկական գործունեությունը և հետևողական մանկավարժական աշխատանքը։

Նրա ղեկավարությամբ ձևավորվել է մասնագիտական կայուն դպրոց, որտեղ առաջնային են եղել որակյալ բուժօգնությունը, նորարարական մոտեցումներն ու բարձր պատասխանատվությունը։ Պրոֆեսոր Սահակյանը իր հարուստ փորձն ու գիտելիքը փոխանցել է բազմաթիվ սաների, որոնց մասնագիտական կայացման մեջ այսօր հստակ նկատելի է ուսուցչի ձեռագիրը։Նրա գործունեությունը նպաստել է ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլև առողջապահական համակարգում մասնագիտական չափանիշների ամրապնդմանը։

Ծննդյան օրը հիշում ենք նրան՝ հարգանքով և գնահատանքով՝ շարունակելով այն աշխատանքը, որի կայացման և առաջընթացի մեջ նա ունեցել է հիմնարար ներդրում։

Առաջարկում ենք վերընթերցել 2018 թվականին «Բժշկի ուղին» ակնարկաշարի նրա ծննդյան առիթով պատրաստված մասը, որը պատմում է բժիշկ Սահակյանի անցած մասնագիտական և մարդկային ճանապարհի մասին։ Հենց այս նյութից ձևավորվեց և հանրության շրջանում հետագայում լայն տարածում ստացավ նրան «Մարմնի ճարտարապետ» անվանելու բնորոշումը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728