Լրահոս
Օրվա լրահոսը

S&P Global-ը վերանայել է ՀՀ վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում

Փետրվար 23,2026 11:56 Share

Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Սա հաջորդում է Fitch Ratings-ի կողմից Հայաստանի վարկանիշի նմանատիպ բարելավմանը, ինչը փաստում է երկրի նկատմամբ ձևավորված միջազգային տնտեսական վստահության շարունակական դրական շղթայի մասին:

🔹 Հեռանկարի վերանայումն արտացոլում է տարածաշրջանային իրավիճակի բարելավման ներուժը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը: Այն պայմանավորված է Հայաստանի տնտեսական աճի դրական հեռանկարով և միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակի ու ճկուն փոխարժեքի միջոցով արտաքին ցնցումները կլանելու հնարավորությամբ:

🔹 Գործակալության պնդմամբ` վարկանիշը հիմնված է Կառավարության հետևողական հարկաբյուջետային քաղաքականության, մեղմացող ռիսկերի և արտարժութային ամուր դիրքերի վրա: «Դրական» հեռանկարի սահմանումը նշանակում է, որ հաջորդ վերանայումների ժամանակ առկա է վարկանիշի փաստացի բարձրացման մեծ հավանականություն:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728