ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյան.
«Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ղեկավարության աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին մեծ ցավ է պատճառել անհայրենիք իշխանություններին (իսկ անհայրենիքը վիրավորանք չէ, այլ քաղաքական գնահատական)։
Դրա համար էլ պատմություններ են պատմում, հղումներ անում Սփյուռքում մեր 70 տարվա գործունեությանը, անգամ Անթիլիասն են փորձում ներկայացնել որպես դաշնակցական կառույց։
Լավ, այս ամենը հասկացանք․ պատմում եք, նեղվում եք, խոսում եք, ասում եք, թե Դաշնակցությունը թշնամացրել է Էջմիածինը և Անթիլիասը։
Կարդացեք նաև
Բայց մի հարց տամ ձեզ․
Դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի հետ։
Դուք ի՞նչ կապ ունեք Անթիլիասի հետ։
Դուք ի՞նչ կապ ունեք Սփյուռքի հետ։
Դուք գաղափա՞ր ունեք Սփյուռքի խնդիրներից։
Դուք ի՞նչ կապ ունեք Մայր Աթոռի հետ։
Դուք առհասարակ ի՞նչ կապ ունեք Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ կապ ունեք հայկականության հետ։
Դուք էլ շատ լավ գիտեք, որ ոչ մի կապ չունեք։ Ձեր կապը թուրքերի հետ է։ Դուք եկել եք ու թուրքական ծրագիր եք անում:
Իսկ ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա ամեն ինչ ճիշտ է արվում։ Երբ դուք ոռնում եք մեր գործողություններից, դա նշանակում է միայն մեկ բան․ Դաշնակցությունը ճիշտ ուղու վրա է»։


















































