«18 արդարների» գործով արտահերթ դատական նիստում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը փոփոխեց Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը։ Դատավորը տնային կալանքը վերացրեց, կիրառեց վարչական հսկողություն՝ սահմանափակումներով՝ 22․00 – 8․00-ն առանց զվարճանքի եւ այլ մարդաշատ վայրեր այցելության։
Վարչական հսկողությունը կիրականացվի առանց էլեկտրոնային սարքի։ 3 միլիոն գրավը կմնա ուժի մեջ։
Մովսես Շարբաթյանի մոտ սրտի իշեմիկ հիվանդություն է ախտորոշվել, շտապ հետազոտությունների եւ վիրահատության կարիք կա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































