Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ

Փետրվար 23,2026 19:20 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել ուսումնասիրված միջազգային փորձի և առաջարկվող գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես՝ առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելված և բռնագրավված գույքի ռեեստր և այլն:

Բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման շուրջ ծավալվել է քննարկում, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով:

Վարչապետն ընդգծել է բռնագանձված ակտիվների նպատակային կառավարման կարևորությունը և հանձնարարել աշխատանքներ իրականացնել դրա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման ուղղությամբ:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728