Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիք․ վերջին պատնեշ». Ֆրեզնոյի hայկական թանգարանում կայացավ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Փետրվար 24,2026 14:51 Share

Ֆրեզնոյի hայկական թանգարանը հյուրընկալեց բացառիկ մշակութային երեկո՝ համախմբելով համայնքի անդամներին ու հյուրերին «Սյունիք․ վերջին պատնեշ» նոր վավերագրական ֆիլմի ցուցադրության շուրջ։

Ֆիլմը, որի ռեժիսորն է Աշոտ Պողոսյանը, իսկ պրոդյուսերը՝ դոկտոր Սարգիս Մեսրոբյանը, հանդիսատեսին ներկայացրեց Սյունիքի պատմական ուղին, նրա քաղաքակրթական ու ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև այն փորձություններն ու անվտանգային մարտահրավերները, որոնց բախվում է Սյունիքը՝ որպես Հայաստանի և հայկական ինքնության առանցքային բնօրրաններից մեկը։

Վավերագրական պատմումը շեշտեց նաև Սյունիքի բացառիկ գեղեցկությունն ու անկրկնելի բնաշխարհը՝ ընդգծելով տարածաշրջանի բնական, մշակութային և հոգևոր դիմագիծը։

Ֆիլմում կիրառված տպավորիչ օդային նկարահանումները և մանրամասն պատկերաշարը Սյունիքը կենդանացրեցին էկրանին՝ ներկայացնելով նրա շքեղ լանդշաֆտները, սրբավայրերն ու ժառանգությունը, ինչպես նաև հնագիտական բացահայտումները, որոնք թվագրվում են ավելի քան 10,000 տարվա վաղեմությամբ։ Ցուցադրությունը հանդիսատեսի համար դարձավ ոչ միայն ճանաչողական, այլև համախմբող փորձառություն՝ հիշեցնելով Սյունիքի համահայկական կարևորության մասին։

Ցուցադրությունից առաջ հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու մեր WhoShare Memories շարքից երկու հատուկ ընտրանի՝ նվիրված Ֆրեզնոյի հայ առաջին բնակիչների հիշողությանը և համայնքային ժառանգությանը:

Ֆրեզնոյի հայկական թանգարանի տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ այս հիշարժան երեկոն կիսելու, ինչպես նաև պատմության, ժառանգության և պատմող արվեստի արժևորումը շարունակելու համար։ «Մենք շարունակելու ենք կազմակերպել ցուցադրություններ, հանդիպումներ և կրթամշակութային ծրագրեր, որոնք կապում են սերունդներին, ամրապնդում ինքնությունը և նոր շունչ տալիս համայնքային հիշողությանը»,- ընդգծեց նա:

Ֆրեզնոյի հայկական թանգարանը համահայկական մշակութային կենտրոն է, որի առաքելությունն է պահպանել, ուսումնասիրել և հանրահռչակել հայկական պատմությունն ու մշակութային ժառանգությունը՝ ցուցադրությունների, հանրահռչակման ծրագրերի և արխիվային աշխատանքի միջոցով։

Ֆրեզնոյի հայկական թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728