Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի վայրկյան, արա․․․․ անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ լրագրողներին

Փետրվար 24,2026 14:56 Share

«Անհանգստություն չկա, բայց մեր քաղաքացիները պիտի իմանան՝ ինչ է կատարվում քաղաքական դաշտում։ Պիտի իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով։ Մի ուժից մյուսը մարդ են գործուղում։ Օրինակ՝ Վարդևանյան Արամը սկզբից Քոչարյանի ուժի պատգամավորն էր և Քոչարյանի փաստաբանը, հիմա ռուսաստանցի օլիգարխի փաստաբանն ու թիմի ներկայացուցիչը, Թևանյան Անդրանիկը սկզբից Քոչարյանի թիմի պատգամավոր էր, հիմա Ծառուկյանի մոտ է։ Մի վայրկյան, արա»,-լրագրողների հետ ճեպազրույցում, երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին փորձեցին լրագրողները հակադարձել, նա այսպես արտահայտվեց՝ «արա»-ով դիմելով։

Հետո ասաց․ «Սիրելի գործընկերներ, եկեք պայմանավորվենք՝ ես խոսում եմ, դուք չեք ընդհատում, դուք հարց եք տալիս, ես չեմ ընդհատում։ Իրոք, հոգնել եմ այս ամեն ինչից, անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ»։

Լրագրողները նաև նշեցին՝ հո «Կիկոսի մահը» չէ, որ արդեն հայտարարում եք, թե կանխելու ենք այս կամ այն ուժի ընտրվելը, դեռ ոչ մի ուժ չի հայտարարել դաշինք կազմելու մասին, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Հայտարարվել է, որ պետք է ընտրությունների գնալ մի քանի բլոկով և համագործակցաբար հեռացնել այս իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից և Ծառուկյանի մոտ գործուղված Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրի-2 սցենարն է, Սամվել Կարապետյանի զարմիկը հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրու սցենարի կրկնությունն է, և հետևաբար ակնհայտ է, որ իրենց նպատակը դա է։ Ինչ վերաբերում է «Կիկոսի մա՞հ» է, թե՞ ոչ․ մենք ասում ենք՝ 2026-ի հունիսի 7-ին լինելու է ընտրությունը հետևյալի վերաբերյալ․ ժողովուրդը քվե է տալիս գործող իշխանությանը, թե քվե է տալիս Քոչարյանին ու «երկու օլիգարխներին»՝ իրենց արբանյակների հետ միասին»։

Ռուբեն Ռուբինյանը քիչ անց էլ սկսեց կոնկրետ լրագրողի ցուցումներ տալ, թե նշեք՝ ում է պատկանում ձեր մեդիան, ով է ֆինանսավորում։ Լրագրողն ասաց՝ երբ հաշվետվությունը լինի, այդտեղ նշված կլինի։ Ռուբեն Ռուբինյանը պնդեց՝ ուզում եմ իմանալ՝ ում հետ եմ խոսում, դա ինչ լրատվամիջոց է․ «Ես ուզում եմ՝ հանրությունն ու մենք՝ բոլորս իմանանք, ով է ֆինանսավորում ձեր մեդիան»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Լսիր Ռուբինյան, քո ոճով քեզ պատասխանեմ.
    – Անկեղծ ասած, հենց քեզանից շատ հոգնել ենք,
    Քո հարազատ Թուրքիայից ու բանագնաց Քըլըչի հետ քո դավերից խիստ հոգնել ենք,
    “Նախկին-ներկա” ձեր մանկամիտ քարոզներից կշտացել ենք,
    Եվ ձեր փափուկ աթոռներից ձեզ պոկելուն պատրաստվել ենք։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728