Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցությունը միացել է իմփիչմենթին, մի՛ մանիպուլացրեք․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին

Մարտ 03,2026 19:11 Share

«Ուզում եմ հիշեցնել՝ «Հայաստան» խմբակցությունը միացել է իմփիչմենթի գործընթացին, պետք չէ մանիպուլացնել մեր հայրենակիցներին»,-ԱԺ հայտարարությունների ժամին ի պատասխան ՔՊ-ականների՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթից հետո հնչող այն պնդումներին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորները չմիացան իմփիչմենթին, այսպես ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հասցեին՝ տարբեր ՔՊ-ականների կողմից հնչեցված ակնարկների մասին էլ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ նրանց մոտ ջղաձգումներ է առաջացնում Աննա Գրիգորյանի բարձր վարկանիշը․ «Ձեզնից թող յուրաքանչյուրը դուրս գա փողոց և Աննա Գրիգորյանը, կտեսնեք մարդկանց վերաբերմունքն ու գնահատականը»։

Գառնիկ Դանիելյանը նաև իր հասցեին հնչող քննադատություններին անդրադարձավ ու ասաց, որ ՀՀ տարածքները ինքը չի հանձնել, այլ ՀՀ կառավարությունը․ «Բերքաբերցու գույքն անցել է Ադրբեջանին, կառավարությունն է տվել այդ տարածքները և փոխհատուցում տվել բերքաբերցիներին»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց ընդդիմադիր գործընկերոջը․ «Ընդդիմությունն ի վերջո պետք է պատասխանատվություն կրի իր ասածների և արածների համար։ 2024-ին, երբ Տավուշում սահմանազատում էր տեղի ունենում, ընդդիմությունն ասում էր, որ հանձնվում է ՀՀ ինքնիշխան տարածքը, խաղաղություն չի լինելու, վատ է, մեկ է՝ Ադրբեջանը հարձակվելու է մեզ վրա։ Արդյունքում սահմանազատումը տեղի ունեցավ, ռեպորտաժներում այժմ Բերքաբերի, Կիրանցի ժողովուրդն ասում է՝ հիմա խաղաղ է և ուզում ենք, որ սահմանազատումը շարունակվի։ Դուք պայքարում էիք մի բանի համար, որի մասին տեղի բնակիչներն ասում են՝ թող շարունակվի»։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին և Գառնիկ Դանիելյանի՝ նրա ճանաչելիության հետ կապված կարծիքին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Միշտ չէ, որ ճանաչելիությունը լավ բան է։ Արթուր Բաղդասարյանն էլ բավականին ճանաչելի կերպար էր, Էդմոն Մարուքյանին շատերը ճանաչում են»։

ԱԺ հարցուպատասխանն ամբողջությամբ` տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031